կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 14:39
Արցախ

Համանախագահները կհատեն շփման գիծը

Համանախագահները կհատեն շփման գիծը

Այսօր առավոտյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այցելել են Արցախ, որտեղ նախագահ Բակո Սահակյանի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ ունեցած 1.5 ժամանոց հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների մի քանի հարցերին։

 

Նրանք լրագրողներին պատմել են Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների մասին, ինչպես նաեւ նշել, որ այսօր կհատեն Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը՝ Մարտակերտ-Թերթեր հատվածում, որտեղից էլ ուղղաթիռով կուղեւորվեն Բաքու։

 

Համանախագահները Բաքվում հանդիպումներ կունենան նախագահի, արտգործնախարարի եւ կրոնական առաջնորդի հետ։

 

Համանախագահների խոսքերով` նրանք հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է մինչեւ նոյեմբերի վերջը։