Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ակնա-Բարդա ճանապարհին` Ասկերանի ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպրշիկը: Դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), ովքեր անցել են շփման գծի նախօրոք ականազերծված հատվածով` սույն թվականի մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար դեսպան Կասպշիկին աջակցելու նպատակով:
ԼՂՀ կողմից դիտարկման խմբում ընդգրկված են եղել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը (Լիտվա): Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա), Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: