|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանն ու Ղազախստանը հետաքրքրված են ռուսական նորագույն Ka-52M և Mi-28NE հարվածային ուղղաթիռներով։ Այս մասին ասել է «Ռոստեկ» պետական կորպորացիայի «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգային ընկերության տնօրեն Անդրեյ Բոգինսկին։
Dubai Airshow 2021-ում նա ասել է, որ այս և շատ այլ երկրների հաճախորդները հետաքրքրված էին այս մոդելներով:
««Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործընկերներն ակտիվորեն աշխատում են առաջխաղացման վրա, մենք գոհ ենք արդյունքից»,- ՏԱՍՍ-ին ասել է Բոգինսկին:
Mi-28NE-ը նախատեսված է օդային թիրախներ և տանկեր ոչնչացնելու համար։ Այն կարող է կիրառվել հետախուզության և պարեկության համար։
Ka-52M-ը Ka-52 Alligator ուղղաթիռի արդիականացված տարբերակն է, բայց՝ նոր ռադարային համակարգով և հեռահար կառավարվող հրթիռով։