Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են Կրամատորսկի մոտ գտնվող անգարները, որտեղ եղել են Ուկրաինայի ԶՈւ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ. հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Կրամատորսկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում ոչնչացվել է երեք անգար, որոնցում եղել են չորս ուկրաինական Սու-25 գրոհային ինքնաթիռներ, մեկ Մի-24 ուղղաթիռ և հինգ Մի-8 ուղղաթիռ։ Ուժերը խոցել են 16 օդային թիրախ՝ ուկրաինական ռազմաօդային ուժերի մեկ Սու-24 և Սու-25 ինքնաթիռ, մեկ Մի-8 ուղղաթիռ և 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 6 «Բայրաքթար» ՏԲ-2»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Կոնաշենկովի խոսքերը:
Նա նշել է, որ ռուսական ավիացիան մեկ օրում խոցել է նաև 136 ուկրաինական ռազմական թիրախներ, «այդ թվում՝ 7 հրամանատարական և կառավարման կենտրոններ և կապի կենտրոններ, 4 զենիթահրթիռային համակարգեր, 3 ռեակտիվ հրթիռային կայաններ, 4 հետախուզական ռադիոտեղորոշիչ կայաններ, 1 էլեկտրոնային պատերազմի կայան, զինամթերքի 4 պահեստ և ռազմական տեխնիկայի կուտակման 72 տեղամաս»:
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 156 անօդաչու թռչող սարք, 1306 տանկ և այլ զրահատեխնիկա, 127 բազմակի հրթիռահրետանային կայանքներ, 471 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1054 միավոր հատուկ ռազմական տեխնիկա»,- հավելել է Կոնաշենկովը։