Հայկական ԶԼՄ-ները և «ՊՆ»-ն կարծես թե ոչ թե հայկական պետական կառույցներ լինեն, այլ ադրբեջանական։
Եթե չգիտեք թե ինչ աշխարհագրական դիրք ունի Սյունիքի արևելյան կամ արևմտյան սահմանները, ապա ասեմ․
Ընդամենը 20 կմ-անոց պարանոցով Հայաստանի ողնաշարն առանձնանում է Հայաստանի գլխից։ Հենց հիմա էդ պարանոցի արևելյան կողմից թուրքերը մոտ 2 կմ առաջ են եկել։ Կրկին հայտարարվում է բանակցությունների մասին։
Գիտենք էդ բանակցությունների արդյունքները Խծաբերդի, Սև լճի, Վերին Շորժայի, Կութի և այլ հատվածներում։
Մոտավոր հաշվենք թե քանի նման առաջխաղացումից հետո կկորցնենք Հայաստանը։
Ես ասեմ․ ընդամենը՝ 4։
Սասուն Դանիելյան