կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 20:43
Հասարակություն

Անմահացած հերացիական Ավետիս Պուլուզյանի հիշատակին նվիրված հիմնադրամն աջակցում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին

Անմահացած հերացիական Ավետիս Պուլուզյանի հիշատակին նվիրված հիմնադրամն աջակցում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին
Բժշկական համալսարանի 3 ուսանողի տրամադրվել է դրամական օժանդակություն՝ «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: Այս մասին տեղեկացնում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պաշտոնական էջը: 
 
«Ապագա բժիշկներ Ալյոնա Բաղդասարյանի (4-րդ կուրս), Լիա Ադամյանի (3-րդ կուրս) թեկնածությունն առաջարկվել է Արցախի Կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ Էդուարդ Ավանեսյանն (3-րդ կուրս) ընտրվել է ուսանողների խորհրդով: Շահառու ուսանողները դառնում են ծրագրի մասնակից՝ իրենց կողմից ներկայացված բնութագրերի հիման վրա:
 
«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն արդեն հավաքագրել է ֆինանսական բավարար միջոցներ (շուրջ 5,5 մլն դրամ), սովորողներից յուրաքանչյուրին հատկացրել է 500 հազար դրամի չափով օժանդակություն:
 
Անմահացած հերացիական, ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Ավետիս Պուլուզյանի ծնողներն՝ ի հիշատակ իրենց զավակի, բարեգործական գործունեության շրջանակում նախատեսում են ուսման և կեցության ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր տարի միջոցներ տրամադրել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին:
 
Բարեգործական կազմակերպությունը գումարի մյուս մասը ձևակերպվել է որպես բանկային ավանդ և ստացված տարեկան հասույթի միջոցներով նախատեսվում է ամեն տարի կրկնել այս ծրագիրը»,- նշված է հայտարարության մեջ: