|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Նոր Մոսկվայում չորս ադրբեջանցիներ հարձակվել են 4-ամյա երեխայի հետ զբոսնող տղամարդու վրա. գրում է «Московский комсомолец»-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նովիե Վատուտինկի միկրոշրջանում։ Հարձակվողները 18-ից 21 տարեկան են։ Չորսի ինքնությունը պարզվել է, երկուսին բերման են ենթարկել։ «MK»-ին հայտնի է դարձել, որ նրանց գրանցման վայրը Օրենբուրգի մարզն է։ Հատկանշական է, որ հարձակվողներին ՌԴ անձնագրեր են տրվել 2020թ.։
Ըստ РИА Новости-ի՝ բոլոր հարձակվողներն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Ոստիկանները սկսել են ստուգել. Տուժած տղամարդը հայտարարել է, որ իր քառամյա երեխային հարվածել են, և որ հարձակվողներից մեկի մոտ դանակ է եղել։
Պարզվել է, որ 4 ադրբեջանցիները գրանցված են մի շենքում, որը կիսաքանդ վիճակում է և անմարդաբնակ: Դրա վերաբերյալ ևս գործ է հարուցվել: