|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երեկ երեկոյան Մոսկվայի մետրոյի «Չերտանովսկայա» կայարանի նախասրահում կատարվել է սպանություն:
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդման համաձայն, պատճառը եղել է երկու մասնավոր տաքսիստների, այսպես կոչված՝ ՙ«բոմբիլների» («բոմբիլ» են անվանում տաքսու այն վարորդներին, որոնք ամեն գնով ուղևոր են փախցնում) վիճաբանությունը: :
Նախնական տվյալներով, վեճը սկսվել է ուղևորի համար հերթի պատճառով: Տաքսու վարորդներից մեկը գործընկերոջ վրա կրակել է ատրճանակից: Կասկածյալը փորձել է «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով փախչել դեպքի վայրից, սակայն նրան ձերբակալել են:
Մարդասպանն ու նրա զոհը Ադրբեջանի քաղաքացիներ են: