կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 21:13
Հասարակություն

Դատավոր Ռշտունուն պատասխանատվության ենթարկելու նիստը հետաձգվեց

Դատավոր Ռշտունուն պատասխանատվության ենթարկելու նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 14-ին, քննեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդությունը։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատեւ արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

Վազգեն Ռշտունին դիմեց արդարադատության նախարարարության ներկայացուցիչներին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նման ուսումնասիրության, զեկուցագրի համար։

Դատավոր Ռշտունին ասաց՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին զեկուցագրում նշվել է, որ կատարվել է ամփոփ ուսումնասիրություն։ Դատավորը պահանջեց՝ ամփոփ ուսումնասիրությունը տրամադրել իր ներկայացուցիչներին։

Ըստ դատավորի՝ ինքն ականատես չի եղել  նման դեպքի, երբ արձակուրդ գնալու հիմքով  գործերը հանձնելու համար ինչ-որ անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի.

«Արվել է ամփոփ ուսումնասիրություն, որի արդյունքում նշվել է, որ Վազգեն Ռշտունին հանձնել է 10 քրեական գործ։ Այդ ամփոփ ուսումնասիրությունը, որը զեկուցագրի հիմք է հանդիսացել, ուզում ենք իմանալ՝ խտրական մոտեցում եղե՞լ է, թե՞ ոչ. միգուցե ավելի շատ գործեր են հանձնվել։ Ես ունեմ տվյալներ, որոնք կներկայացնեմ այն մասին, որ մոտեցումը եղել է խտրական, քանի որ Ռշտունուց բացի այլ քրեական գործեր էլ են եղել ու ավելի շատ»։

Միջնորդության քննությունը հետաձգվեց, քանի որ խորհրդի անդամներն այսօր մասնակցելու էին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի մոր հոգեհանգստի արարողությանը։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատեւ արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։