|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանցի լրագրողի՝ Դոնբասում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին հարցին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պատասխանել է. «Եթե մի երկիր այն գնել է մեզանից կամ մեկ այլ երկրից, այս զենքն այլևս չի կարող կոչվել թուրքական, ռուսական կամ ուկրաինական զենք։ Եթե պետությունը մեզնից գնում է, ուրեմն դա արդեն թուրքական արտադրանք չէ, գուցե այն արտադրվել է Թուրքիայում, բայց պատկանում է Ուկրաինային: Թուրքիային դրա համար չի կարելի մեղադրել»։
Նա հավելել է, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարելիս տարբեր երկրների զենքի է հանդիպել, այդ թվում՝ Ռուսաստանի, բայց երբեք չի մեղադրում նրան։ Նախարարը նաև կոչ է արել Ուկրաինային՝ դադարեցնել «թուրքական» անունը օգտագործելը։