Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, փաստաբան Բերք Աջարը հաղթահարել է բոլոր քննությունները և իրավունք ստացել դառնալու վարչական շրջանի ղեկավար (քայմաքամ)։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի (իլչե) ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։
1995 թվականին Ստամբուլում ծնված Բերք Աջարը կրթություն է ստացել Սահակյան-Նունյան վարժարանում և «Ըշըք» լիցեյում։ 2020-ին ավարտել է Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։
Այսպիսով՝ պոլսահայ փաստաբան Բերք Աջարը Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում կլինի առաջին հայը, որը կզբաղեցնի նման պաշտոն։