ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն անդրադարձել է ԱԺ նախագահի և նրա երեք տեղակալների ընտրությանը՝ նշելով.
Ութերորդ գումարման Ազգային ժողովում միայն Իշխան Սաղաթելյանի թեկնածության օգտին են կողմ քվեարկել պատգամավորներ բոլոր երեք խմբակցություններից։ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Ալեն Սիմոնյանը ստացել է 71 կողմ ձայն, Ռուբեն Ռուբինյանը՝ 70, Հակոբ Արշակյանը՝ 71, այսինքն` ճիշտ այնքան, որքան կազմում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների թիվը։ Այսինքն, փաստացի Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, իսկ մյուսները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ ու նրա տեղակալներ։
Իշխան Սաղաթելյանին մաղթում ենք հաջողություններ՝ իսկ մյուսների՝ հնարավորին շուտ վռնդում ոչ միայն իշխանությունից, այլև հանրային կյանքից ընդհանրապես։
Հուսանք Իշխան Սաղաթելյանի իշխանության գալով սկիզբ կդրվի իշխանափոխությանը, որը կարվի հնարավոր սեղմ ժամկետներում։ Ընդդիմությունից այլ սպասումներ ակնկալիքներն իրենց ընտրողները վստահ եմ չունեն։