կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 15:13
Քաղաքական

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի բոլոր դիտողությունները մեզ համար շատ կարևոր են. ԱԺ փոխխոսնակ

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի բոլոր դիտողությունները մեզ համար շատ կարևոր են. ԱԺ փոխխոսնակ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն չի ուզում անդրադառնալ և որ դա իր համար փակված էջ է: 

«Ես գնահատել եմ ոչ թե Սվիտալսկուն, այլ  իր արտահայտությունը ԿԸՀ-ի ձևավորման վերաբերյալ և ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բացառապես ՀՀ ԱԺ-ում աշխատող քաղաքական ուժերի խնդիրն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի գնահատականներին, նա նշեց, որ դա այն  մասնագիտական կառույցն է, որը լուրջ ուսումնասիրություն է կատարել և դա ամփոփել թե նախնական, և թե վերջնական զեկույցներում:

Շարմազանովն ընդգծեց, որ դա հավասարակշռված գնահատական էր: Նա մեջբերեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի խոսքերը. «Ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնական ազատություններն ապահովված էին», ապա հավելեց, որ չի հասկանում հայկական մամուլում տարածվող այն վերլուծությունները, թե ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը քննադատել է ՀՀ ընտրությունները:

Նա նշեց, որ եթե նրանց գնահատականն այսպիսին է,  ուրեմն դա նշանակում է, որ ընտրությունների արդյուքնները խնդրահարույց չեն: «Նրանք ասում են, որ ընտրությունները հիմնականում լավ են կազմակերպված եղել: Ինչի՞ մենք երբ ենք ասել, որ մեզ մոտ իդեալական են ընտրությունները: Սա չի նշանակում, որ մենք չպետք է վերացնենք թերությունները: ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի բոլոր դիտողությունները մեզ համար շատ կարևոր են և մենք աստիճանաբար քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի քայլ առ քայլ վերացնենք այդ թերությունները»,- եզրափակեց նա: