|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բանտային կլինիկայում, որտեղ Վրաստանի իշխանությունները ցանկանում են հոսպիտալացնել նախկին նախագահին, բուժվում են ավելի քան քառասուն վտանգավոր՝ հոգեկան հիվանդ բանտարկյալներ. ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։
Փաստաբանի խոսքով՝ նրանցից շատերը բռնության հակում ունեն և կարող են վտանգավոր լինել նախկին նախագահի համար։
Բացի դրանից՝ փաստաբանն ասել է, որ այնտեղ երկու վիրաբույժ է աշխատում, որոնցից մեկը բռնվել էր երեխայի նկատմամբ բռնության գործով։