կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-03 13:36
Աշխարհ

Սահակաշվիլին ուկրաինացիներին գրողի ծոցն է ուղարկել

Սահակաշվիլին ուկրաինացիներին գրողի ծոցն է ուղարկել

Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին առցանց հանդիպում է անցկացրել գործարարների հետ: Միջոցառումը հեռարձակվել է յութուբյան in time Ukraine ալիքով. տեղեկացնում է yerkir.am-ը:

Հանդիպման մասնակիցներից մեկի հարցից Սահակաշվիլին հունից դուրս է եկել. հարցը հնչել է այսպես` ե՞րբ կլինեն կոնկրետ արդյունքներ բարեփոխումների ոլորտի գործունեությունից: Նա կտրուկ պատասխանել է, որ իրեն արդեն հոգնեցրել են նման կշտամբանքները, և առաջարկել է ուկրաինացիներին` երկրում փոփոխությունների համար ինչ-որ քայլեր անել:

«Ի՞նչ է նշանակում կոնկրետ գործեր: Բոլոր նրանք, ովքեր այսպես են մտածում, թող գնան գրողի ծոցը: Հոգնել եմ դրանից… թե` նշանակել են, երբ են գործեր լինելու: Ինքներդ գործ արեք, ամեն ինչ ձեր ձեռքերում է: Գրողի ծոցը: Ինչքա՞ն կարելի է` «մենք այնքան հույս ունեինք, իսկ նա հուսախաբ արեց»: Իսկ գուցե դուք ինքներդ շարժվեք»,- կոչ է արել գլխավոր բարեփոխիչը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին Միխեիլ Սահակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային հանձնաժողովի գործադիր ղեկավար: Դրանից առաջ նրան պատրաստվում էին նշանակել բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնում, սակայն Գերագույն ռադան հավանություն չտվեց այդ որոշմանը:

Ի պատասխան Սահակաշվիլիի նշանակմանը, Վրաստանը Կիևից հետ կանչեց իր դեսպանին, սակայն խոսքը դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին չէր, դեսպանը հետ էր կանչվել «խորհրդակցությունների համար»: Վրաստանում Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարված է հետախուզում, նրա դեմ  4 քրեական գործ է հարուցված: