Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` հոկտեմբերի 26-ին, Արցախից օկուպացված Վարանդայի շրջանում Հայաստանի թշնամի երկու պետությունների` Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները` Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, պաշտոնապես բացեցին «Ֆիզուլիի օդանավակայանը»:
Դրանից հետո նրանք մեկնելու են օկուպացված Կովսական, որտեղ կատարելու են «Խելացի ագրոպարկ» նախագծի հիմնարկեքի արարողությունը. նախագիծը ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից: Հետո նրանք կտան Ահմեթբեյլի-Հորադիզ-Միջնավան-Աղբենդ-Ահմեթբեյլի- Վարանդա-Շուշի ավտոմայրուղու շինարարության մեկնարկը:
Զուգահեռ իրականությունում` Հայաստանում, Արցախի վերոնշյալ շրջանների կորստի պատճառ դարձած ՀՀ ապաշնորհ իշխանությունները, ներքին թուրքի պես, ԱԺ-ում հարձակվում են «Արցախն ուրացողը դավաճան է» բացականչող պատգամավորի վրա:
«Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի` օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե՝ «Հայաստանն առանց Արցախ ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է Հայաստանի համար, հայտարարեց, որ ով ուրանում է Արցախը, նա դավաճան է:
Գեղամ Մանուկյանի այս հայտարարությունից իրեն վատ զգացած ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ դահլիճ հրավիրեց ԱԱԾ-ականներին և հրամայեց ամբիոնից հեռացնել Մանուկյանին:
Փաստացի, այս իշխանությունների պատճառով և օրոք Արցախի օկուպացված հողերում թշնամին օդանավակայաններ և ճանապարհներ է կառուցում, իսկ Հայաստանի ներսում բռնություն է իրականացնում Արցախն ուրացողներին դավաճան ասող քաղաքական գործչի նկատմամբ: