|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայ Դատի Ամերիկայի Հանձնախմբի Արևելյան շրջանը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։ «Ազատության պատվոնշան»-ը բարձրագույն մրցանակ է, որը շնորհվում է այն անձանց, որոնք ընդգծված խիզախությամբ ու անձնվիրությամբ պայքարում են հանուն ազատության և արդարության։ Այս մրցանակը նախկինում շնորհվել է Դեսպան Ջոն Էվանսին, Սամանթա Փաուերին, սենատոր Ռոբերտ Մենենդեսին, սենատոր Թեդ Քենեդիին, Կոնգրեսական Նիկի Ցոնգասին, Մորգենթաու ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին, հեղինակավոր պատմաբան Թաներ Աքչամին, Բարոնուհի Քարոլայն Քոքսին, անվանի բժիշկ, հասարակական գործիչ Էրիկ Էսրաիլյանին:
Շնորհման արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Արևելյան շրջանի 15-րդ տարեկան հանդիսության ժամանակ:
Հիշեցնենք, որ վերջին տաս տարիներին «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» (ICLaw) նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել Ադրբեջանի ոտնձգություններից հայերի միջազգային իրավական պաշտպանությանը: Ներկայումս Սիրանուշ Սահակյանը ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ակտիվ աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի զոհերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։