Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը եւս հայտ է ներկայացնելու՝ Վանաձորի ընտրություններին մասնակցելու համար: Նրանց թեկնածուն քաղաքում հայտնի «Գոջի» մականունով Կարեն Էդարյանն է: Վերջինս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել։ Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում:
Մենք գրել էինք, որ Գորիսում պարտությունից հետո իշխանությունը քննարկում է համայնքապետերի թեկնածուներին փոխելու հարցը: Մասնավորապես, Վանաձորում հասկացել են, որ մարզպետ Արամ Խաչատրյանի շանսերը մեծ չեն, եւ որոշել են առաջ քաշել դասախոս, բիզնեսմեն Մանվել Ոփյանին: Սակայն երկար քննարկումներից հետո հետ են կանգնել այդ մտքից, եւ ցուցակի առաջին համարը, ըստ ամենայնի, կլինի Արամ Խաչատրյանը: Թեեւ ասում են, որ այլ առաջարկներ էլ են եղել․ Մամիկոն Ասլանյանի, անգամ Ակայի թեկնածությունն է քննարկվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում