Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն արձագանքել է Փաշինյանի իշխանության նկատմամբ իբր ընդդիմադիր կեցվածք դրսևորող, իսկ իրականում՝ անլուրջ, անհիմն և կիսագրագետ գրառումներով (իմա՝ «Հայաստան» դաշինքին կամ Դաշնակցությանն ուղղված «քննադատություններով») Փաշինյանին մեծ ծառայություն մատուցող, հանրային դաշտում անհայտ ծագում ունեցող և միայն սեփական մորուքների հենքի վրա իրենց «քաղաքական դաշտի գուրուներ» հռչակած մի քանի արկածախնդիրների:
«Արտաքնապես ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ անձանց ստատուսներ ու մեկնաբանություններ եմ կարդում, որոնք իբրև թե մտահոգ են, բայց, ըստ իս, իրենց գրառումներով ու մեկնաբանություններով, քննադատելով գործող ընդդիմությանը, եթե ոչ դիտավորյալ, ապա ակամա վնասում են։ Եթե պատվեր չեն կատարում կամ ինքնաPRվում, ապա ավելի օգտակար կլինեն, եթե կարողանան լռել։ Այլապես, նման գրառումները կարդալով, միայն մի բան է մտքովս անցնում. «Մի մուկ խոսեց իր տեղից»։
Ու հիշեք՝ մկան շեռն էլ է ջրաղացին օգուտ։ Երկիրն աղացող ջրաղացին»,- նշել է Արթուր Եղիազարյանն իր անդրադարձում: