Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից կոնկրետ պատասխան չտալու պատճառով. ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով։ Այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ:
ՔՊ-ից Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչ խոչընդոտներ կան դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները սկսելու համար:
Փաշինյանը հիշեցրեց՝ դեռևս 2021-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ: «Նախընտրական շրջանում, դրանից առաջ և հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը: Եվ ըստ էության մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով: Եվ ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ: Իմ տպավորությամբ, գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է: «Նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում դելիմիտացիայի և դերմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,-շեշտեց վարչապետը: