Թե ինչու էին մուկ ու կատու բերել կառավարության շենքի մոտ
Այսօր, երբ ընթանում էր կառավարության նիստը, կառավարության շենքի առաջ բողոքող մի խումբ քաղաքացիներ կատու ու մուկ բաց թողեցին: Այս ամենի հեղինակը ազատամարտիկ կին էր: Նա ասաց. «Յուրաքանչյուր կառավարության անդամ, ով իրեն թույլ տա ժողովրդի փշուրը տանել, էս օրն ա ընկնելու: Այս ակցիան ամբողջ ռեժիմին է ուղղված: Ես անհատական ոչ մեկի հետ ոչ մի պրոբլեմ չունեմ, էս ամեն ինչն ուղղված է Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ: Ինձ համար գոյություն ունի մեկ բան` մարդ, հայ, պատիվ»: