կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 12:32
Քաղաքական

Ցավում եմ, որ ժամանակ վատնեցինք`պաշտոնացավը բուժելու կամ խորացնելու. Բաբլոյանը «բժշկական լեզվով» խոսեց

Ցավում եմ, որ ժամանակ վատնեցինք`պաշտոնացավը բուժելու կամ խորացնելու. Բաբլոյանը «բժշկական լեզվով» խոսեց

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ում կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ ելույթոը սկսեց այսպես. «Ցավում եմ, որ այսքան ժամանակ վատնեցինք` պաշտոնացավն այստեղ բուժելու կամ խորացնելու»: Նա նշեց, որ ուզում է ներողություն խնդրել ժողովրդից, որ, ԱԺ նախագահ լինելով, ունի մարդիկ, ովքեր, ժողովրդի ծրագիրը, բարեկեցությունը, անվտանգությունը մի կողմ թողնելով, մտածում են` ով ինչ պաշտոն է ստանձնելու:

«Հավանական է` ինձ էլ հարցնեն, թե շարունակելո՞ւ եմ 2018-ին ԱԺ նախագահի պաշտոնավարումը, և ես կարող եմ ասել` շարունակելու եմ լինել իմ ժողովրդի ծառան և կանեմ այն, ինչ արել եմ մինչև հիմա: Կաշխատեմ այնտեղ, որտեղ պիտանի կլինեմ: Բոլորիս նպատակն է ստեղծել զարգացած, արդար և անվտանգ պետություն, որտեղ մեր քաղաքացիները կկարողանան աշխատել, ստեղծագործել ու իրականացնել իրենց երազանքները»,- ասաց Բաբլոյանը:

Ըստ նրա` նույնիսկ ամենահաջող ծրագիրը չի կարող կյանքի կոչվել, եթե դրա տողերի միջև հոգատարություն չլինի քաղաքացու հանդեպ: ԱԺ նախագահը հավաստիացրեց, թե կարևոր է անվտանգության գործոնը, քանի որ ունենք արկածախնդիր հարևաններ, ովքեր այդպես էլ չեն հրաժարվում Արցախի հարցն ուժային ճանապարհով լուծելու մտադրությունից:

«Անվտանգ Հայաստան ասելիս մենք կարևորում ենք ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը: Պետությունը չի կարող ամուր լինել, եթե քաղաքացին իրեն անվտանգ չի զգում»,- ասաց Բաբլոյանը:

Ըստ նրա` կառավարությունը, ներկայացնելով նոր ծրագիրը, փաստում է, որ պատրաստ է ապահովել տնտեսական աճ, ստեղծել նոր աշխատատեղեր: