կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-19 17:29
Քաղաքական

Ու՞մ շահերն է ներկայացնում ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը

Ու՞մ շահերն է ներկայացնում ՀՀ  ՊՆ լրատվական ծառայությունը
ՈԻ՞Մ ՇԱՀԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Քիչ առաջ ՀՀ ՊՆ֊ն հաղորդագրություն է տարածել, որում հերքում է ՄԻՊ Արման Թաթոյանի հոկտեմբերի 18֊ի գրառումն առ այն, որ. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ»:
Ժողովուրդ, էդպես լավ չի, ճիշտ կլիներ հաղորդագրության վերջում գրեիք` Ադրբեջանի ՊՆ, որովհետև ձեր այս հաղորդագրության տեքստը միայն Ադրբեջանում կարող էր գրվել ու ադրբեջանցու ձեռքով։
Հետաքրքիր է, բա վերջում ինչու՞ չեք գրել, որ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈւ-ն մի սանտիմետր անգամ ՀՀ տարածք չի մտել, որ իրենք "իրենց սուվերեն" տարածքում են։ Դա թողել եք հաջորդի՞վ։
 
 
Ալվինա Աղաբաբյան
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս