կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-04 16:37
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ով պաշտպանված Էրդողանն արհամարհեց եվրոպական ժամկետանց կառույցների անատամ հայտարարությունները. Ռ. Հակոբյան

ՆԱՏՕ-ով պաշտպանված Էրդողանն արհամարհեց եվրոպական ժամկետանց կառույցների անատամ հայտարարությունները. Ռ. Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թուրքիային պարտադրվելու՛ է հրադադար

Այո՛, Թուրքային, որովհետև հենց նա է հիմնական սցենարիստն ու գլխավոր գործող անձը այս պատերազմում։ ՆԱՏՕ-ով պաշտպանված Էրդողանը բացահայտ արհամարհեց եվրոպական ժամկետանց կառույցներից ուղղված՝ զոհին և դահիճին նույն չափանիշներով և նույն ձևակերպումներով դիմող անատամ հայտարարությունները։ Այս հանգրվանում Էրդողանի ծրագիրն էր պատերազմը ընդմիջել Լաչինի և Շուշիի գրավումով, ինչը դիտվում էր տարածաշրջանում համաթուրանական ծրագրի հաղթարշավի կարևոր հանգրվաններից մեկը։ Բայց ոգով ու այրունով իր հայրենի հողին շաղաղված հայ զինվորի բացառիկ հերոսությունն ու Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հայտնի դիմումը (թե ինչու ուշացած՝ մեկ ուրիշ առիթով), վերջին օրերին կասեցրեցին թուրանական բանակի առաջխաղացումը։ Էրդողանին պարտադրեցին հասկանալ (նա միայն պարտադրանքի լեզուն է ընկալում), որ անցնում է կարմիր գծեր, որոնք անթույլատրելր են նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր ունեցող տերությունների համար։ Կարծում եմ, առաջիկա մի քանի օրերի ընթացքում Էրդողանը ստիպված է լինելու ընդունել հրադադարը։
Մեր դիվանագիտությանը դժվարին և պրոֆեսիոնալ հաշվարկների լուրջ շրջան է սպասվում։ Մենք պարտավոր ենք ռազմավարական նշանակության ճշգրիտ, տարածության և ժամանակի մեջ մանրակրկիտ հաշվարկված փաթեթով ներկայանալ ակնկալվող առաջիկա բանակցություններին։
Հուսանք»։