կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 10:58
Հասարակություն

Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. Դաշինք

Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. Դաշինք
Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ․ հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։
 
«Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին: Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ՝ կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու և նրանց գրավի դիմաց ազատելու դատարանի որոշումներն են:
 
Երեկ արդեն հայտարարել ենք, որ հաջորդը լինելու է Առուշ Առուշանյանը և այդ օրը շատ մոտ է:
 
Մեր համակիրներին և գորիսեցիներին ևս մեկ անգամ հորդորում ենք չտրվել սադրանքներին, մասնակցել ընտրություններին և աներկբա քվեարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին: Հաղթանակը շատ մոտ է: Միևնույն է՝ միասին կհաղթենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։