Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալները ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։
Հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերեցին Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։ Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։
Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։
Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվեցին։ 39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին հայտնաբերվեց։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։