Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ զրույցում ասել էր, թե` վատ չի լինի, որ հայերենը եւս ՄՄ-ի համար դիտվի որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը լինի աշխատանքային լեզու:
Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարի այդ ցանկությունն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, ավելին` այն կնպաստի, որպեսզի ռուսերենի իմացությունը դպրոցներում ավելի ամրապնդվի: Նահապետյանի հավաստմամբ` մենք դպրոցներում լրիվ մոռացության ենք մատնել ռուսերենը, իսկ ռուսերենի իմացությունը մեզ աշխարհի հետ շփման հնարավորություն կտա:
«Ինչքան լեզու մարդ իմանա, այնքան ողջունելի է. ռուսերենի իմացությունը մեծ կայսրապետական պետության շահերից չի բխում, դա մեր շահն է: Ինչո՞ւ մինչեւ հիմա մենք անգլերենին խիստ ուշադրություն ենք դարձրել, ու հիմա ռուսերենին չպիտի դարձնենք: Լեզվի իմացությունը միմիայն մեզ նպաստ կբերի»,- ասաց Նահապետյանը` հավելելով, որ Աշոտյանը վստահորեն դրական միտումով է նման հայտարարություն արել:
Նահապետյանը հիշում է` ԽՍՀՄ տարիներին Ալիեւի հայրը հատուկ քաղաքականություն էր մշակել եւ իրականացնում` անում էր ամեն ինչ ադրբեջանցի երիտասարդներին ռուսական միջավայրում կրթություն տալու եւ ռուսերենը սովորեցնելու համար: «Նա քայլեր էր անում` նույնիսկ խնամիական կապեր հաստատելու համար: Դրա արդյունքում այժմ ՌԴ-ի մի զգալի ազնվական սերունդ պրոադրբեջանական տրամադրվածություն ունի»,- նշեց մեր զրուցակիցը: