կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 20:08
Հասարակություն

Պետրո՛ս, դու նաև հոգեկան հիվանդ ե՞ս. Ն. Հոխիկյանը՝ Պ. Ղազարյանին

Պետրո՛ս, դու նաև հոգեկան հիվանդ ե՞ս. Ն. Հոխիկյանը՝ Պ. Ղազարյանին

Հայրենավաճառ իշխանությունների ստի, կեղծիքի ու մոլորությունների տարածման հարթակի վերածված «Հանրային» հեռուստատեսության հարցազրուցավար, բոլոր ժամանակների իշխանություններին հաճույքով ծառայող Պետրոս Ղազարյանը, ով նաև նժդեհյան գաղափարաբանությունը ֆաշիստական ու 21-րդ դարում չափազանց վտանգավոր համարող, այս փուլում՝ Փաշինյանի իշխանության մոտ ԿԳՄՍ փոխնախարար աշխատող ոմն Ժաննա Անդրեասյանի ամուսինն է, այսօր հերթական անգամ ցուցադրել է սեփական ցինիկ դեմքը: «Արա Պապյանը, Հոխիկյանը և Yerkir.am-ը շուտով կդիմեն դատարան, մանկական Եվրատեսիլի արդյունքները վերանայելու պահանջով: Ոչ թրքացմանը` կարճ մեկնաբանել են նրանք իրենց քայլը»,- գրել է հայտնի սորոսական Ժաննայի ամուսինը:

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, մեկնաբանություններում պատասխանելով Ժաննայի ամուսնուն, նշել է. «Պետրոս, դու նաև հոգեկան հիվանդ ե՞ս։ Գուցե շատ օգտագործվելը կարող է քեզ նման մարդկանց համար հաճելի է, բայց տես, հանկարծ ես չորոշեմ քեզ վերջնական փչացնել։

Քեզ կարճ ժամանակ եմ տալիս՝ ապացուցելու համար, թե ես որտեղ եմ մանկական Եվրատեսիլի մասին ընդհանրապես խոսել, առավել ևս հայ երեխային անդրադարձել։ Եթե գոնե մեկ փաստ ցույց չտվեցիր, ես հրապարակային կապացուցեմ, որ դու անբարոյական ես»։