կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-08 23:48
Հասարակություն

Մահացել է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը

Մահացել է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը
Մահացել է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը. այս մասին տեղեկացնում է Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Հակաստանի կազմակերպության պաշտոնական էջը։

«Խորը ցավով հայտնում ենք, որ այսօր` հոկտեմբերի 8-ին , 2021թ. կյանքից անժամանակ հեռացել է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի ընկերուհի Մարինե Համբարձումյանը։
 
ՀՕՄ -ի մեծ ընտանիքի մեր սիրելի ընկերուհին տարիների իր նվիրյալ կամավորությամբ ակտիվ մասնակցությունն է ունեցել կազմակերպության բարեսիրական և հասարակական գործունեության մեջ։ 1990-ական թվականներից սկսյալ տարբեր ժամանակահատվածներում ընկերուհի Մարինե Համբարձումյանը եղել է Հայաստանի Շրջանային Վարչության անդամ։ 2019 թվականին ընտրվել է ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի։
 
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Մարինե Համբարձումյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։
 
Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասների մասին կտեղեկացնեն»,- նշված է ՀՕՄ-ի Հայաստանի կազմակերպության ցավակցագրում։