|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սիրելի' համաքաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը:
«Համոզված ենք, որ յուրաքանչյուր սրտացավ և արդարության ջատագով գորիսեցի պատրաստ է սատարելու մեր քաղաքապետին՝ անձամբ ներկա գտնվելով այնտեղ։
Մեր հոգու պարտքն է գտնվել մեր քաղաքապետի կողքին՝ իմաստավորելով արդարության համար պայքարն ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ: