Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ ԿԳՄՍ նախարարը հանրությանը ներկայացնի, թե ինչ ծավալի և քանի միլիարդի շինաշխատանքներ են իրականացվել Շուշիում 1992 թվականի մայիսի 8-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը․ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ճիշտ պահն է, որ հանրությունն իմանա, թե ինչ և ինչ կարգի ուսումնարաններ, թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ են կառուցվել մեր սիրելի Շուշիում։ Միաժամանակ կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչը պետք է արձագանքի իջևանցիների՝ Իջևան քաղաքի բնակիչների անհանգստությանը։ Բանն այն է, որ, լսելով Շուշիում տեղի ունեցածի բացատրությունը, իջևանցիները միմյանց հարց են տալիս՝ եթե Շուշին, որտեղ այդքան թանգարաններ, հուշարձաններ, շենքեր են կառուցվել, արժանացավ այդ ճակատագրին, ապա ի՞նչ է սպասվում Իջևանին, որտեղ, Շուշիի համեմատ, գրեթե ոչինչ կամ, ավելի ճիշտ, ոչինչ չի կառուցվել»,- ասաց պատգամավորը։
Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հորդորեց պատգամավորին՝ գրավոր դիմել, նաև, ըստ նրա, Իջևանին սպասվում է պայծառ ապագա։