|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաներն այսուհետև կհամագործակցեն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԳՖՖ) շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ընթացքում:
ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ ֆրանկֆուրտյան շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են ճանաչողական այցելություն, այնուհետև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆուտբոլային մի շարք հարցերի շուրջ հետագա համագործակցության վերաբերյալ: