Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին զրկել դասավանդելու հնարավորությունից։ Մոտ երկու ամիս առաջ ՊԿԱ-ն նման որոշում էր կայացրել նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի առումով՝ հրաժարվելով նոր աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ:
Ըստ էության, գործ ունենք բացառապես քաղաքական որոշումների հետ, որոնք ի ցույց են դնում Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանությունների անընդհատ աճող վախերը ընդդիմադիր բոլոր գործիչներից: Մեր տեղեկություններով, չնայած լսարաններում քաղաքական գնահատականներ չեն հնչեցվել նշյալ դասախոսների կողմից, այդուամենայնիվ, իշխող ուժի համար նրանց՝ հենց միայն լսարան մտնելն ինքնին գնահատվում է որպես քաղաքական «ակցիա»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացը միայն ՊԿԱ-ով չի սահմանափակվելու, կա հրահանգ աստիճանաբար ձերբազատվել ընդդիմադիր ուժերը ներկայացնող, ինչպես նաև անկուսակցական, բայց ընդդիմախոս դասախոսներից նաև այլ բուհերում, հատկապես ԵՊՀ-ում, որտեղ իշխանությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է գործուղել առաջին հերթին բուհում «զտումներ» իրականացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում