|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եվրամիությունը հույս ունի մինչ 2019 թվականը սկսել գազ ներկրել Թուրքմենստանից: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչը. հայտնում է Зеркало недели-ն:
«Մենք լավ փոխըմբռնում ունենք: Թուրքմենստանի համար կարևոր է դիվերսիֆիկացնել արտահանման հնարավորությունները, մինչդեռ ԵՄ-ի համար շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ներկրումը»,- ասել է Շևչովիչը:
Նա նշել է, որ նախագիծը, որը ենթադրում է թուրքմենական գազի մատակարարում Կասպից ծովի միջոցով, այսպես կոչված` «Հարավային միջանցքը», որը ներառում է Ադրբեջանն ու Թուրքիան, տարիներ շարունակ դոփում է տեղում քաղաքական, ֆինանսական անորոշությունների պատճառով: «Սակայն այժմ կա քաղաքական որոշում՝ Թուրքմենստանը կդառնա նախագծի մաս և կմատակակարի եվրոպական ուղղությունը»,- նշել է Շևչովիչը:
Նշենք, որ այդ կերպ ԵՄ-ն աշխատում է նվազեցնել ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ուկրաինական ճգնաժամի պատճառով լարված են: