|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ուկրաինայի զինված ուժերը Թուրքիայից նոր զենք կստանան: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով երկրի ռազմածովային ուժերի առջև. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ շուտով զինվորականները կստանան թուրքական Bayraktar-TB2 հարձակողական անօդաչու թռչող սարքեր, ուկրաինացի մասնագետներն արդեն Թուրքիայում ավարտում են դասընթացները, թե ինչպես դրանք գործարկել:
Բացի այդ, մինչև 2023 թվականը թուրք մասնագետները Ուկրաինայի համար կկառուցեն ժամանակակից կորվետ: Ռազմանավն արդեն դրված է նավաշինարանում:
Ուկրաինան սկսել է բանակցություններ վարել Bayraktar անօդաչու թռչող ապարատների մեծ գնումների մասին դեռ 2020-ի ամռանը, մինչև թուրքական զենքը լայնորեն օգտագործվեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում: 2021 թվականի ապրիլին Կիևն առաջին անգամ օգտագործեց անօդաչու թռչող սարք, որը բանակում գտնվում էր 2019 թվականից, Դոնբասում ռազմական գործողությունների գոտում՝ «դիտարկման նպատակով»:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ թուրքական Bayraktar անօդաչու սարքերը երկրին անհրաժեշտ են Ռուսաստանի «զսպելու» համար: