կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 12:39
Քաղաքական

Պատրաս՞տ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300․1 խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը

Ես շատ տրամաբանական եմ համարում, որ արդարացման դատական ակտից հետո  պետք է նաև իրավապահները ներողություն խնդրեն անձից կատարված քրեական հետապնդման համար։ Դուք խոսեցիք տարուց ավելի Ձեր կալանավորման մասին, ես էլ կարող եմ ասել, որ  2018 թվականից ի վեր մենք ունեցանք բավականին աղմկարահույց գործ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Փաստորեն, նաև Ձեր՝ կալանավորված լինելու ժամկետից ավելի երկար կալանավորված եղավ 300․1 հոդվածի հիման վրա, որն էլ 2021 թվականի մարտի 26-ին ՍԴ որոշմամբ ճանաչվեց հակասահմանադրական։ Դուք նախկինում շատ հաճախ խոսում էիք այդ քրեական գործից, ջանասիրաբար պաշտպանում էիք այդ հոդվածը։ Օրինակ՝ հիմա Դուք պատրաստվո՞ւմ եք դիրքորոշում հայտնել, որ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ապօրինի էր, նաև ներողություն խնդրել, որ պաշտպանել եք նման խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը»,- հարցրեց պատգամավորը: