Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարերար Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին։ Այդ մասին տեղեկացնում է Արցախպրեսը։
Նամակում, մասնավորապես, ասվում է․
«Հարգարժա՛ն պարոն Նախագահ
Բաց նամակով ցանկանում եմ դիմել Ձեզ՝ աջակցելու հորս՝ մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքներս ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:
Ինչպես գիտեք, հայրս ժամանակին գնել էր շուրջ մեկ տասնյակ բեռնատար ու շինարարական տեխնիկա և այն ժամանակավորապես հանձնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի համայնքապետարանին: 2020թ.-ին, երբ որպես հորս օրինական ժառանգորդ, ցանկանում էի զբաղվել մեր ունեցվածքի ճակատագրով՝ պարզեցի, որ Վանք համայնքին հանձնված վերոնշյալ տեխնիկան Մարտակերտի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Էդգար Հարությունյանը և համայնքի գործող ղեկավար Անդրեյ Սարգսյանը ապօրինաբար տիրացել են և օգտագործում են սեփական կարիքների համար: Ավելին, նրանք հրաժարվում էին վերադարձնել մեր ընտանիքին պատկանող գույքը՝ փորձելով անհիմն պատճառաբանություններ¬ բերել:
Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից օրեր առաջ ինձ ընդունել էիք և ներկայացրել էի մեր ընտանիքի բողոք-խնդրանքը, սակայն վերահաս պատերազմը փոխեց բոլորիս տրամադրությունները, բայց համոզված եմ՝ ոչ նպատակները: Եվ որպես Արցախի արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ այսօր քան երբևէ, պետք է տեր կանգնեմ հորս երազանքներին, շարունակեմ նրա կիսատ թողած գործը: Ուստի, խնդրում եմ Ձեզ՝ օգնել մեզ վերականգնել մեր իրավունքները մեր իսկ սեփականության նկատմամբ և գործադրենք բոլոր ջանքերը մեր պաշտելի հայրենիքի՝ Արցախի վերազարթոնքին:
Հարգանքով՝ Զարուհի Լևոնի Հայրապետյան»: