Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը կազմակերպել է վեբինար՝ նվիրված Արցախում հետպատերազմյան գործողությունների զարգացումներին: Վեբինարին մասնակցում էին Կովկասյան հետազոտական ինստիտուտի տնօրեն Ջաֆար Հաշենը և ռազմավարական գիտությունների դոկտոր Հոսեյն Սեյֆոդինը: Իրանագետները համակարծիք էին, որ Թուրքիան և Ադրբեջանը ճնշում են գործադրում Հայաստանի վրա`այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու համար:
Այս համատեքստում Ջաֆար Հաշեն ընդգծել է, որ իրանական դաշտում սխալ է «միջանցք» տերմինի օգտագործումը, քանի որ նոյեմբերի 9 -ի հայտարարությունը չի նախատեսում միջանցքի բացում, այլ տրանսպորտային հաղորդակցությունների բացում: Իրանցի փորձագետներն անընդունելի են համարել Հայաստանի և Իրանի միջև կապերի խզումը՝ նշելով, որ Թեհրանը կարող է իր դերը խաղալ ադրբեջանա-թուրքական էքսպանսիոնիստական գործողություններին հակազդելու գործում:
Վեբինարի ընթացքում Հաշենը նաև կարծիք հայտնեց, որ ներկայիս էսկալացիան և բախումները Կովկասում ուժերի հավասարակշռության խախտման արդյունք են:
Նրա խոսքով, բախումները կավարտվեն այն ժամանակ, երբ Հայաստանը կամրապնդի իր ռազմական հզորությունը, իսկ Ռուսաստանը և այլ խաղացողներ հասնեն իրենց նպատակներին:
Ըստ փորձագետի՝ Մոսկվայի նպատակն է Ադրբեջանի միջոցով Հայաստանի հետ ճանապարհ ստանալ և վերացնել նրա կախվածությունը Վրաստանից:
Նշվել է, որ Ռուսաստանը ցանկանում է այս հաղորդակցությունն ապահովել Ադրբեջանի հարավով և Հայաստանով, քանի որ վերահսկում է այդ տարածքները: