|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Պատերազմն սկսելու որոշումն Ադրբեջանում կայացվել է 2019 սեպտեմբեր-հոկտեմբերին՝ աստիճանաբար հայտնի դառնալով նաև համապատասխան մայրաքաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Կանցնեն տարիներ, ու գնդակահարության պատի տակ ես կհիշեմ 2019 թ․ օգոստոսին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակված հայազգի Ալան Գոգբաշյանին, որն արդեն երևանյան տան զուգարանի կաֆել-մետլախն էր խփել տվել, երբ շատ-շատերի, այդ թվում՝ իր համար անսպասելի, «ելնելով գործառնական հանգամանքներից» («for operational reasons»), հոկտեմբերի կեսին հետ կանչվեց Լոնդոն…
Այս և այլ ուղղակի և անուղղակի վկայությունների հիման վրա արված վերլուծությունը թույլ է տալիս ինձ պնդելու, որ պատերազմն սկսելու որոշումն Ադրբեջանում կայացվել է 2019 սեպտեմբեր-հոկտեմբերին՝ աստիճանաբար հայտնի դառնալով նաև համապատասխան մայրաքաղաքներում, այդ թվում՝ Երևանում։
Հ․Գ․ Վերլուծությունը կհրապարակեմ այլ ձևաչափով և այլ ժամանակ»,- գրել է Էլբակյանը։