Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Երկուշաբթի օր՝ ժամը 18․30-ի սահմաններում՝ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց արտառոց պատմություն է տեղի ունեցել․ մի երիտասարդ, մեքենայից իջնելով, կացնահարել է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի դեմ։ Նշենք, որ «Գյումրին կռնա» նախաձեռնությունը մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Պարզվում է՝ երիտասարդն այս նախաձեռնության անդամների գաղափարները չի կիսում, այլ քաղաքական հայացքներ ունի և որոշել է նրանց դեմ պայքարել նրանց տեսանյութերի տակ վիրավորական արտահայտություններ գրելով ու նաև կացնահարելով։
Այսօր «Ազգային արժեք» ակումբի անդամները «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում ասուլիս էին հրավիրել՝ մանրամասնելով, թե ինչպես է սկսվել մահափորձ կատարելու պատմությունը։ «Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը պատմեց, որ իրենք հյուրընկալվել են Գյումրու հեռուստաընկերություններից մեկում, այնուհետ այդ տեսանյութը տեղադրել են «Ազգային արժեք»-ի ֆեյսբուքյան էջում։ Մի երիտասարդ վիրավորանքներ է գրել և երբ ակումբի անդամները պարզել են, որ նա ֆեյք չէ, այլ իրական անձ է, փորձել են հանդիպել ու հասկանալ, թե ինչն է պատճառը։
Նյութի աղբյուրը՝ Aravot.am