Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մտահոգված ենք մարդկանց մահերի կապացությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով. ասվում է ՀՀ-ում մոնիտորինգի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Կիմո Կիլյունենի եւ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախի և Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարությունում։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Մենք հիշեցնում ենք երկու երկրներին, որ խաղաղության խթանումն այն պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս: Հետևաբար, մենք նրանց հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել իրավիճակի ապասրման համար ու զերծ մնալ սադրող հռետորաբանությունից», ու հավելվում՝ «Միևնույն ժամանակ մենք երկու երկրներին կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այն կարգով, որը նշված է համանախագահների կողմից իրենց հուլիսի 15-ի հայտարարությունում, այն է՝ խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների անցկացում ու ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան»: .