կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-05 13:40
Հասարակություն

Ուժեղացված հսկողություն ու անվտանգության միջոցառումներ՝ ԱԺ-ում

Ուժեղացված հսկողություն ու անվտանգության միջոցառումներ՝ ԱԺ-ում

Ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանը երեկ արձանագրել էր Խորհրդարանում ուժեղացված հսկողություն ու անվտանգության միջոցառումները լուսանկարներով և հրապարակել դրանք  Panorama.am լրատվականում:

Այսօր արդեն խմբագրությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանից գրություն է ստացել, որով արգելվում է Լիլիանի մուտքը ԱԺ

Նշվում է, որ Լիլիան Գալստյանի՝ լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում է գտել սոցցանցում, որին հետևել են իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններ։

Խմբագրությունը նաև նշում է, որ լուսանկարիչը ԱԺ-ի Բաղրամանյան, Դեմիրճյան փողոցներում գտնվող անցագրային կետերից որևէ մեկում չի լուսանկարել։

«Շարքում հրապարակված լուսանկարների մի մասն արված է ԱԺ բակում, որը երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, պետք է բաց լիներ նույնիսկ քաղաքացիների համար, քաղաքացիները պետք է մտնեին ու շրջեին ԱԺ դարպասներից ներս գտնվող այգում։

Լուսանկարներից մի քանիսն էլ արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, որտեղ պահպանության ծառայության աշխատակիցները, որ դեմքը թաքցնելու խնդիր ունեն փաստորեն, ուղիղ ու բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։

Փաստորեն ԱԺ-ն վերածել են կողք կողքի շարված անցագրային կետերի, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարող ոչ ձայնագրել, ոչ տեսագրել, ոչ էլ լուսանկարել։ Այդ դեպքում լավ կլիներ, որ խորհրդարանի տարածքում փակցվեին  իրազեկող ցուցանակներ հսկիչ անցագրային կետերի թվի, տեղի, ինչու չէ նաև նորաստեղծ սահմանափակումների մասին», - պարզաբանում է խմբագրությունը։

Ներկայացնում ենք Լիլիանի լուսանկարները՝ 2021թ.-ի օգոստոսի 4, ՀՀ Ազգային ժողով: