|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երևանի ավտոբուսների պարկն առաջիկայում կհամալրվի ևս 211-ով. դրանք հուլիսի 31-ին Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ, հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Նավահանգստից էլ ավտոբուսները նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:
Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին», - նշել է Մարությանը: