|
Փոխարժեքներ
07 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
«Հետքը» գրում է.
«Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը:
Որոշման նախագիծը կազմել է Էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ որոշման հիմնավորման՝ ընկերությունն Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում նախատեսում է հիմնել խոզաբուծական համալիր։ Այս ծրագրի շրջանակներում ՍՊԸ-ն Վրաստանից ներմուծում է (ծագման երկիրը Թուրքիան է) հացահատիկի պահպանման համակարգ (սիլոս) ու սարքավորումներ, որոնք գնահատվել են 140 մլն դրամ, իսկ դրանց ներմուծման մաքսատուրքը՝ 10 տոկոսի չափով՝ 14 մլն դրամ:
Սիլոսը նախատեսվում է օգտագործել խոզերի կոմբինացված կերերի արտադրության համար ձեռք բերված հումքի (հացահատիկի) պահպանման համար։ Խոսքը 93 տոննա կշռով եւ 3260 խմ ծավալով 2 հավաքածուի (կոմպլեկտի) մասին է:
Խոզաբուծական համալիրի կառուցման համար, ըստ Կառավարության որոշման հիմնավորման, «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 2,1 մլրդ դրամի ներդրում: Այս գումարը ծախսվելու է շինաշխատանքների կատարման, հողի եւ հիմնական միջոցների ձեռքբերման, խոզաբուծական համալիրի կառուցման համար։
Ներկա պահին ընկերությունում առկա է 7 աշխատատեղ՝ 240 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչեւ 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 20-ի՝ 340 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։
Նշվել է նաեւ, որ սիլոսն ու սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։ Ըստ հիմնավորման՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը լուրջ խթան կլինի նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։