Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲ ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ցանկի լրացման և հստակեցման մասին, քանի որ ընկերության ներդրումային ծավալներն ավելացել են:
Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը իրականացնում է ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ Չարենցավան քաղաքում (ամրանների գլոցման հաստոն, հիդրավլիկ մկրատ` ջարդոնների մանրացման համար, ձուլման շերեփ և այլն)` վերապրոֆիլավորելով այն ամրանների արտադրության կազմակերպման համար: Ընկերությունը շարունակում է համագործակցել ապրանքների մատակարար ընկերության հետ և ներմուծում է գործարանի աշխատանքների համար անհրաժեշտ լրացուցիչ ապրանքներ (վառարանային տրանսֆորմատոր, մալուխ, հրակայուն աղյուս, օդի բաժանման մեքենա և այլն):
Վերոնշյալ ապրանքների որոշ խմբաքանակ արդեն իսկ ներմուծված է` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շրջանակներում: Այս որոշմամբ կառավարությունն ակնկալիքներն այն են, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲ ընկերությունը ներդրումներ է իրականացնում մոտ 7.87 մլրդ (փոփոխության դեպքում` 8.64 մլրդ) ՀՀ դրամի չափով, որը թույլ կտա ընկերությունում ներդնել «Siemens VAI» ընկերության համապատասխան սարքավորումները:
Ընկերությունը նախատեսում է վերազինման աշխատանքները ավարտել 2013թ-ին, որի արդյունքում կստեղծվեն մոտ 300 նոր աշխատատեղ: