«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.
«Հայաստանի վերաարտադրված ռազմաքաղաքական վերնախավը մինչև սեպտեմբեր իրականացնելու է իր տերերի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պլանները։ Ըստ այդմ, Արցախի հանձնմանը հաջորդելու է Սյունիքի միջանցքի, Արարատի գյուղերի, Տավուշի գյուղերի տրամադրումը թշնամուն, իսկ ավելի կոնկրետ, արագ տեմպերով սկսվելու է Հայաստանի օսմանահպատակացման գործընթացը։ Այս ամենը դավաճանների իշխանությունը ամրագրելու է Հայաստանի և ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Այս իրավիճակում ընդդիմությունը միայն մի անելիք ունի, փողոցային դիմադրական պայքարով ոտքի հանել ժողովրդին, հասկացնել, որ պայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից։
Հ.Գ. Մանդատային պայքարով դեռ ոչ մի հայրենակործանի ճանապարհ չի փակվել»։