|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար Իրաքն այլևս կարիք չունի օտարերկրյա ռազմական զորակազմերի ներկայության: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Կազիմին Վաշինգտոնում Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ հանդիպման նախօրեին:
Նրա խոսքով՝ Իրաքի անվտանգության ուժերն ի վիճակի են պաշտպանել երկիրը՝ առանց ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցության:
«Իրաքից օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամանակացույցը որոշվելու է՝ կախված ԻՊ-ի ահաբեկիչների դեմ անկախ գործողություններ իրականացնելու՝ Իրաքի անվտանգության ուժերի հնարավորություններից: Իրաքի անվտանգության ուժերին անհրաժեշտ է որոշակի ժամկետ՝ ԻՊ-ի դեմ պայքարին նախապատրաստվելու համար, և դա կորոշվի Վաշինգտոնում ընթացող բանակցություններից հետո»,- ասել է Կազիմին:
Վարչապետը հավելել է, որ Իրաքը հույս է դնում անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության վրա, մասնավորապես՝ Իրաքի անվտանգության ուժերի ուսուցմանը օժանդակելու վրա:
2020 թվականի վերջի դրությամբ Իրաքում պաշտոնապես գտնվում են 2500 ամերիկացի զինվորականներ, որոնք տեղակայված են հիմնականում երկրի հյուսիսում և արևմուտքում գտնվող երկու հենակետերում: