Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Դավիթ Մանուկյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, այսօր խորհրդարանում լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանում սերնդեսերունդ է իշխանությունը փոխանցվում, ասաց. «Ինձ ոչ թե նշանակել են, այլ ընտրվել եմ 21 000 քաղաքացու կողմից: Ես չգիտեմ՝ ում ինչ է փոխանցվել»:
Հարցին՝ ո՞ր արժանիքի համար են ընտրել Ձեզ, պատասխանեց. «Էդ հարցը պետք է ուղղել բնակիչներին, պետք է հարցում կատարել, այդ հարցին կարող են պատասխանել Կոտայքի մարզի բնակիչները»:
«Հնարավոր է կաշառքի միջոցո՞վ են այդ ձայները գոյացել» հարցին էլ Մանուկյանը պատասխանեց. «Չկա նման բան, բացառվում է»:
Նորընտիր պատգամավորը նաև ասաց, որ իր աշխատանքը հենց խորհրդարանում էր պատկերացնում:
Դիտարկմանը՝ բայց Դուք քաղաքական գործունեություն չեք ծավալել նախկինում, այսպես արձագանքեց. «Իսկ ներողություն, մնացած` քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ մորուց ըտե՞նց են ծնվել: Աստիճանաբար դարձել են: Ես էլի եմ ասում` ինձ ՀՀ 21 հազար քաղաքացի ձայն է տվել»:
«Ձեր անունը հաշվի առնելո՞վ են ընտրել Ձեզ, թե՞ Ձեր հայրիկի» հարցին Մանուկյանը պատասխանեց. «Ես, իհարկե, հպարտանում եմ իմ հայրիկով, նրա անցած ճանապարհով, բայց Կոտայքի մարզի բնակիչներն ընտրել են Դավիթ Մանուկյանին»: