|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Օրերս Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում էր Ադրբեջանի նախագահը։ Պուտինն ու Ալիեւը ունեցել են աշխատանքային հանդիպում։
Մինչ հանդիպումը, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ղեկավարների հանդիպման օրակարգում է նաեւ Արցախին առնչվող հարցերը: Սակայն պաշտոնական-արարողակարգային տեսանյութում Ալիեւն ու Պուտինը շատ աննշան տեղ են հատկացրել այդ թեմային՝ բավարարվելով երախտագիտության փոխադարձ խոսքերով։
Պուտինն էլ Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է, որ առաջիկայում Բաքու է ժամանելու պաշտոնական միջգերատեսչական մեծ պատվիրակություն։
Ի տարբերություն Պուտինի, Ալիեւն այս հանդիպման առիթն օգտագործել է Ռուսաստանի մուսուլմաններին շնորհավորելու կրոնական՝ Ղուրբան Բայրամի տոնի առիթով։