Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է նաեւ մի աղմկահարույց նախագիծ՝ իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ։ Ենգիբարյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։
Փաստորեն, մեր երկրում ամենակարիքավոր խավը պատգամավորներն են, նրանց չեն բավարարում ստացած 600 հազարից մինչեւ 1 միլիոնի հասնող աշխատավարձերը, գումարած դրանց 30 տոկոսի չափով ամսական պարգեւավճարները, հիմա էլ իրենց «ձեռքի ծախսի փողն» են հնգապատկում․ պատգամավորների շրջանում ամսական 50 հազար դրամն ընդունված է «ձեռի փող» ասել։
Ի դեպ, խորհրդարանում վերջին օրերին բուռն «արտագաղթ» է․ նախկին աշխատակազմը՝ պատգամավորների օգնականներ, խորհրդարան չանցած պատգամավորներ, ծանուցվել են, որ մինչեւ ամսվա կեսերը լքեն աշխատասենյակները, որպեսզի նորերը հասցնեն կոսմետիկ վերանորոգումներ անել, կահավորել ու տեղավորվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում